Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն

Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն
03.12.2019 | 13:43

Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն և բացատրություն է տալիս Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքի վերաբերյալ:


«Նյութեր են նախապատրաստում ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Շահեն Հարությունյանը ներկայացել է և բացատրություն է տալիս», - ասացին ոստիկանությունից։ Երեկ երեկոյան քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը կարմիր ներկ լցնելով Գրիբոյեդովի արձանի վրա, լուսանկարել և հրապարակել:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ